

Թումո ակադեմիան տալիս է հնարավորություն ձեռք բերել նոր մասնագիտություն և աշխատել Թումոյի նորարարական կրթական միջավայրում
Հայաստանի մարզերում և Արցախում Թումոյի կրթական ցանցի տարածմանը զուգահեռ նաև կտրուկ աճում են կենտրոնի աշխատատեղերը: Ելնելով այս պահանջարկից` Թումո ակադեմիան հանձն է առնում իր կրթական ծրագրի միջոցով պատրաստել դասընթացավարների պրոֆեսիոնալ թիմ: Թումո ակադեմիան տրամադրում է ուսուցում նորարարական ոլորտներում և հաջողակ ուսանողներին ապահովում աշխատանքով Թումոյի աճող թիմում: Ծրագրում ներգրավվելու համար նախնական մասնագիտական փորձը պարտադիր չէ: Ստանալով ինտենսիվ կրթություն և կրթաթոշակ` վեցամսյա ծրագիրը հաջողությամբ ավարտող ուսանողները միանում են Թումոյի թիմին որպես դասընթացավարներ:
Հուլիսի 19-ից սեպտեմբերի 15-ը Թումո ակադեմիան ընդունում է հայտեր հետևյալ ուղղություններով`
Երևան
-
Երաժշտություն
-
Անիմացիա
-
Լուսանկարչություն
-
Ֆիլմերի ստեղծում
-
Խաղերի մշակում
-
Եռաչափ մոդելավորում
-
Նկարչություն
-
Գրաֆիկական դիզայն
Դիլիջան
-
Անիմացիա
-
Խաղերի մշակում
-
Եռաչափ մոդելավորում
-
Գրաֆիկական դիզայն
Կապան
-
Ֆիլմերի ստեղծում
-
Նկարչություն
Գյումրի
-
Ստեղծագրություն
Ընդունելություն
Թումո ակադեմիայի ծրագիրը բաց է 21 տարեկանը լրացած յուրաքանչյուր անձի համար:
Ծրագրին կմիանան հետևյալ փուլերը բարեհաջող անցած դիմորդները`



առցանց դիմում
հարցազրույց
առաջադրանք
Ակադեմիային նոյեմբերից միանալու համար հարկավոր է լրացնել առցանց հայտադիմումը ամենաուշը մինչ 2023-ի սեպտեմբերի 15-ը:
Հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք մեզ ուղարկել նամակ academy@tumo.org հասցեով:
Ո՞վ է դասընթացավարը


Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից: 14 ոլորտների դասընթացների սկսնակ, միջին և առաջադեմ մակարդակները ուսանողներն ավարտում են անհատական կամ խմբային նախագծերով։ Դասընթացավարը Թումոյի ոլորտներից մեկի մասնագետն է ով, Թումոյի նորարարական կրթական բովանդակության միջոցով ուսանողներին տրամադրում է գիտելիք և հմտություններ՝ ոլորտում հաջողելու համար:
Ծրագրի փուլեր
Թումո ակադեմիայի ծրագիրն իր գործարկման այս փուլում կտրամադրի ուսուցում 9 ոլորտներում, իսկ հետագա փուլերում հասանելի կլինի Թումոյի բոլոր 14 կրթական ոլորտներում:
Փուլ 1. Ուսուցում
Նոյեմբեր 2023 - հունվար 2024


Երեք ամսվա ընթացքում մասնակիցները կենտրոնանում են իրենց ընտրած ոլորտի ուսուցման վրա: Անցնելով ինտենսիվ դասընթացներ և աշխատելով ոլորտի առաջատար մասնագետների հետ` մասնակիցները հմտանում են ընտրված ոլորտում: Ապագա դասընթացավարները նաև ուսումնասիրում են Թումոյի մանկավարժական մեթոդաբանությունը: Այս փուլի ամեն ամսվա ավարտին մասնակիցները հանձնում են նախագիծ, որի հիման վրա կամ անցնում են հաջորդ փուլ, կամ դուրս մնում ակադեմիայից:
Դասընթացները կանցկացվեն Երևանի Թումո կենտրոնում, Գյումրու Թումո կենտրոնում (միայն Ստեղծագրություն ոլորտի դիմորդների համար)։ Այս փուլում բոլոր մասնակիցներին կտրամադրվի կրթաթոշակ, իսկ Դիլիջանի և Կապանի թեկնածուներին բնակության վայր:
Փուլ 2. Դասավանդում
Փետրվար - Ապրիլ 2024


Առաջին փուլն անցած մասնակիցները անցնում են եռամսյա վճարովի գործնական ուսուցում մարզային կենտրոնում (Երևան, Գյումրի, Կապան և Դիլիջան քաղաքների Թումո կենտրոններում): Պրակտիկան անցնելով` ակադեմիայի շրջանավարտները դառնում են Թումոյի լիարժեք աշխատակից որպես իրենց կողմից ընտրված ոլորտի դասընթացավար:










2023-ի մայիս-հուլիս ամիսներին Թումո ակադեմիայի առաջին ուսանողներն անցան ծրագրի առաջին փուլը` ուսուցում էքսպերտ-դասընթացավարների հետ: Սեպտեմբերին այս փուլը հաջողությամբ ավարտած մասնակիցները կսկսեն վճարովի պրակտիկան և երեք ամիս կդասավանդեն Թումո Երևանում, որից հետո լավագույնները կստանան աշխատանքի առաջարկ:


















Հաճախ Տրվող Հարցեր
Ինչո՞ւ Կողբ, Կապան, Դիլիջան:
Այս պահին Թումոն դասընթացավարների կարիք ունի այս կենտրոններում: Հետագայում ծրագիրը կընդգրկի այլ կենտրոններ ևս:
Տարիքային սահմանափակում կա՞
Այո, 21 տարեկան և բարձր:
Փորձ չունեմ նշված ոլորտներից ոչ մեկում, կարո՞ղ եմ դիմել
Ակադեմիա դիմելու համար նախնական փորձը պարտադիր չէ: Ակադեմիայի հմուտ մասնագետները ինտենսիվ դասընթացի ընթացքում ձեզ կփոխանցեն ձեր ընտրած ոլորտի գիտելիքները:
Հնարավո՞ր է դիմել ակադեմիա, սովորել ու մնալ Երևանի Թումո կենտրոնում
Թումո ակադեմիայի հայտերը այժմ բաց են միայն Դիլիջանի, Կողբի և Կապանի կենտրոնների համար: Եթե հիմա դիմում եք, ապա պարտավորվում եք գնալ և առնվազն երկու տարի աշխատել ձեր ընտրած Թումո կենտրոնում:
Լինելու՞ են հայտեր մնացած կենտրոնների համար
Թումոյի կրթական ծրագրի ընդլայնման հետ մեկտեղ նաև մեծանում է անհրաժեշտությունը համապատասխան մասնագետների: Այդ իսկ պատճառով որակյալ մասնագետների կարիք միշտ կա:
Թումո ակադեմիան վճարովի՞ է
Ծրագիրն անվճար է
Ինչքա՞ն է կրթաթոշակը
Առաջին եռամսյակի համար կրթաթոշակը կազմում է ամսական 75.000 հհ դրամ, իսկ երկրորդ եռամսյակում` 120.000 հհ դրամ։
Ի՞նչ փուլերով է անցկացվում դասընթացը և ի՞նչ ժամկետներում
Դասընթացը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլի (մայիսից հուլիս) ընթացքում ուսուցումը կենտրոնանալու է ընտրած ոլորտի ուսուցման վրա: Ապագա դասընթացավարները նաև ուսումնասիրելու են Թումոյի մանկավարժական մեթոդաբանությունը: Այս փուլում ամեն ամսվա ավարտին մասնակիցները հանձնում են նախագիծ, որի հիման վրա կամ անցնում են հաջորդ փուլ, կամ դուրս մնում ակադեմիայից:
Երկրորդ փուլում մասնակիցները անցնում են եռամսյա վճարովի գործնական ուսուցում մարզային կենտրոնում (Կապան, Կողբ և Դիլիջան քաղաքների Թումո կենտրոններում):
Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո մասնակիցները ստանում են աշխատանքի առաջարկ`որպես դասընթացավար նախապես նշված Թումո կենտրոնում:
Հնարավո՞ր է համատեղել աշխատանքի հետ
Թումո ակադեմիայում կրթությունը նախատեսված է երկուշաբթիից ուրբաթ, ութժայմա գրաֆիկով: Դասերը կլինեն 10:00-15:00, ապա մասնակցիները նույն օրը մինչև 19:00 պետք է կատարեն հանձնարարված առաջադրանքները:
Ինչպե՞ս իմանալ հայտադիմումը ընդունվել է, թե ոչ
Հայտադիմումը լրացնելու վերջնաժամկետը ապրիլի 1-ն է: Հայտադիմուներն ուսումնասիրվում են, համապատասխան թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի: Հարցազրույցի փուլն հաղթահարած մասնակիցներին տրվում է առաջադրանք, որն էլ հաջողությամբ իրականացնելուց հետո մասնակիցն ընդունվում է Թումո ակադեմիա:
Ե՞րբ կսկսվեն դասերը
Դասերը նախատեսվում է սկսել մայիսի 1-ից
Որտե՞ղ են լինելու դասերը
Դասերն անցկացվելու են Երևանի կամ Դիլիջանի Թումո կենտրոններում: Առաջին երեք ամիսների կեցությունն ապահովում է Թումոն: Պրակտիկ ուսուցման ընթացքում կեցություն չի տրամադրվում:
Ակադեմիան հաջորդ տարի ընդունելություն կունենա՞ և ի՞նչ ոլորտներում
Այո, նոր ընդունելություն կլինի: Այս պահին Ակադեմիայում հնարավոր է սովորել Թումոյի ութ ոլորտներում՝ եռաչափ մոդելավորում, խաղերի մշակում, նկարչություն, ֆիլմերի ստեղծում, անիմացիա, երաժշտություն, լուսանկարչություն և ստեղծագրություն, իսկ հետագա փուլերում հասանելի կլինի Թումոյի բոլոր 14 կրթական ոլորտներում:
Հաջորդ տարի Դիլիջանի և Կողբի կենտրոններում կրկին ընդունելություն կլինի՞
Այո, բոլոր կենտրոնների համար պարբերաբար նախատեսվում է ընդունելություն
Անգլերենը պարտադի՞ր է
Անգլերենի իմացությունը պարտադիր չէ, սակայն խիստ ցանկալի է:
Դասընթացի շրջանակում օգտագործվող որոշ նյութեր` հոլովակներ, գրքեր, դասախոսություններ կլինեն անգլերենով: